ԱՄՆ պետքարտուղարության սև ցուցակում է հայտնվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Այդ մասին ասել է գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոն՝ հայտնում է Reuters-ը:
Կադիրովի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ, մասնավորապես, կարգելվի նրա մուտքը Միացյալ Նահանգներ: Չեչնիայի ղեկավարը մեղադրվում է հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման համար:
Մոսկվայի պատասխանը չի ուշացել: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոստացել է. «Հայելային պատասխանը դժվար կլինի, բայց մի բան կմտածենք», փոխանցում է РИА Новости-ն: