ՏԿԵ նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ մեկնարկել են Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։ Նորոգումն իրականացնում է «Արարատճանշին» ՍՊ ընկերությունը։ Աշխատանքների անվտանգ և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։ Շինարարությունը ընթանալու է 90 օր։ Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։
Վարորդներին հորդորում են տվյալ ճանապարհահատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։