Ստամբուլի Թուզլա համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին քննադատություններով հայտնի թուրք, իսլամական հայացքներով գրող Նուրի Փաքդիլի անունով։ Գրողը, որն Աթաթուրքին անվանել էր փարավոն, մահացել է 2019 թվականին՝ գրում է Ermenihaber-ը։
Որոշմանը կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) և «Գորշ գայլեր» ազգայնամոլական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP), իսկ դեմ՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) և ընդդիմադիր ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցություները։