• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Դեղինն ու կարմիրը կյանքի շարունակականության գույներն են. Հովհաննիսյան Բաց հարթակ․ Դեղինն ու... 20:36
Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:39
Վարչապետ Փաշինյանն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան Վարչապետ Փաշինյանն այցելել է... 14:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ գնալ չհիմնավորված և միակողմանի զիջումների. Փաշինյան
Քաղաքականություն
17:0517 Հլս, 2020

Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ գնալ չհիմնավորված և միակողմանի զիջումների. Փաշինյան

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղըզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. 

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկոյին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Քանի որ սա Եվրասիական տնտեսական խորհրդի առաջին հանդիպումն է Ռոման Ալեքսանդրիի և Կուբատբեկ Այիլչևի մասնակցությամբ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ Բելառուսի և Ղրղըզստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Մաղթում եմ ձեզ հաջողություն և բոլոր նպատակների իրականացում այս կարևոր և պատասխանատու պաշտոնում:

Սա մեր առաջին հանդիպումն է երկար դադարից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս կապակցությամբ կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մեր միությունը պատվով է դիմագրավել այս փորձությանը: Այն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում: Հանձնաժողովը ոչ մի վայրկյան չընդհատեց իր գործունեությունը: Իսկ Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնք անցկացվել են տեսակապի միջոցով, ոչ միայն մեզ հնարավորություն տվեցին փոխանակվել մեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև թույլ են տվել շարունակել հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր ինտեգրացիայի ապագայի համար։

Միության շրջանակում մեր համագործակցությունն այսքան արդյունավետ չէր լինի, եթե չլիներ այն ամուր բարեկամությունը, որը գոյություն ունի մեր բոլոր երկրների և ժողովուրդների միջև: Ինձ համար հատկապես կարևոր է նշել համագործակցության և փոխօգնության այն բարձր մակարդակը, որն այս օրերին մենք զգացինք Միության մեր բոլոր գործընկերների կողմից՝ առանց բացառության: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետ Միխայիլ Միշուստինին և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին` բոլոր խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի անխափան տրանսպորտային կապի հետ կապված: Սա ռազմավարական նշանակություն ուներ մեր տնտեսության համար:

Այս համատեքստում չեմ կարող չնշել «Բելավիա» ավիաընկերության աշխատանքը: Բոլոր այս ամիսների ընթացքում այն շարունակում էր կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ մնացած բոլոր ավիաընկերությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը Հայաստանում:

Սիրելի բարեկամներ,

Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ, չնայած որոշ հուսադրող թվերի, որոնք վերջին օրերին հայտնվել են մեր վիճակագրության մեջ: Համավարակը իսկապես բացասաբար է անդրադարձել մեր կյանքի բոլոր կողմերի վրա: Այն հարվածել է մեր տնտեսությանը և սոցիալական ոլորտին: Բնակչության շարժունակությունը նվազել է, դժվարացել է ապրանքների և ծառայությունների շրջանառությունը: Առողջապահության համակարգը աննախադեպ ծանրաբեռնվածություն է զգում:

Այսօր այս դժվարություններն այս կամ այն ​​չափով զգում են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության: Ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը:

Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար:

Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը: 

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին:

Սիրելի ընկերներ,

Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա. նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է:

Կցանկանայի նաև հայտնել մեր կարծիքը Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության և արդյունաբերականացման զարգացման քարտեզների վերաբերյալ: Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական ​​համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր:

 Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ:

 Մեր հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի նաև ընդգծել հանրային առողջության և սանիտարահամաճարակային բարեկեցության միջոցառումների կարևորությունը` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:

Եզրափակելով խոսքս` կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին: Նշեմ, որ սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ):

Այսքանով թույլ տվեք եզրափակել ելույթս:

Շնորհակալ եմ ուշադրության համար, և վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել և վերահաստատում է իր ցանկությունը՝ կազմակերպել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպումը Երևանում այս տարվա հոկտեմբերին:

Շնորհակալություն»։

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացմանը և պիտակավորման համակարգի հետագա զարգացմանը, առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագրին` Միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները:

Վերջին 2  նախագծերն էլ նախատեսում են խոշոր ծրագրերի վերաբերյալ շարունակական տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները և արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները` զարգացման ազգային և  ներդրումային ծրագրեր մշակելիս:

Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:

Դիտումների քանակ3549
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ խորհրդի նիստում. ՈՒՂԻՂ 16:0917 Հլս, 2020 Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ խորհրդի նիստում. ՈՒՂԻՂ Քաղաքականություն
  • Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բելառուս 19:0216 Հլս, 2020 Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բելառուս Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Աշխարհահռչակ «Սուսերով պար»-ը՝ նոր նախագծի առանցքում 00:5402 Օգս, 2026
  • Կանայք՝ համայնքի շարժիչ ուժը 00:1502 Օգս, 2026
  • Կձգտենք վերսկսել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը. Ռուբիո 23:4801 Օգս, 2026
  • 6-7-րդ դարերին թվագրվող կառույցից միայն պատերն են մնացել. Պտղնավանքը վերականգնվում է 23:2901 Օգս, 2026
  • «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅԸ» NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով 1-ին ԱԲ գործարանն է Հարավային Կովկասում 22:2401 Օգս, 2026
  • Առկա անորոշություններն ու ՀՀ տնտեսությունը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5001 Օգս, 2026
  • Այսօր գնացել էի ներկայացում նայելու․ Նիկոլ Փաշինյան 21:1101 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | 315 մլն դրամ բյուջեից՝ Պտղնավանքի վերականգնմանը. ինչ տեսք կունենա ավարտին | 01.08.2026 21:0001 Օգս, 2026
  • Ամառը՝ արվեստի աշխարհում. ՀԱՊ ամառային դպրոցը 20:5401 Օգս, 2026
  • Մարաշի ասեղնագործության հմտություններ՝ տեղահանված կանանց 20:3901 Օգս, 2026
  • Սեուտա ժամանած անձանցից որևէ մեկը չի հասել Իսպանիայի մայրցամաք կամ ԵՄ այլ երկրներ. ֆոն դեր Լայեն 20:1301 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը 19:5801 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:3901 Օգս, 2026
  • Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստի 19:2501 Օգս, 2026
  • Հայ աշակերտների նվաճումները՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 19:1201 Օգս, 2026
  • Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել 18:4101 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել մոտ 70000 ներգաղթյալ 18:1501 Օգս, 2026
  • Իրանի կապիտուլյացիային հասնելու փորձերը պատրանքային են. Ռեզայի 17:4201 Օգս, 2026
  • Փրկարարները Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր 17:0901 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո 17:0501 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ընկերությունը ձկան, սև խավիարի արտահանման խնդիր չունի. վարչապետի այցը ձկնաբուծարան 17:0001 Օգս, 2026
  • Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը 16:3601 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան 16:2001 Օգս, 2026
  • Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:1101 Օգս, 2026
  • Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին 15:4801 Օգս, 2026
  • Լինոփորագրություն. ամառային աշխատարան 15:4301 Օգս, 2026
  • Սպորտային հրապարակներ՝ սահմանամերձ գյուղերում. «Մտքարան ակադեմիա»-ի հիմնադիրների նախաձեռնությունը 15:2201 Օգս, 2026
  • Լատվիայի և Բելառուսի սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով 15:0701 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին 15:0101 Օգս, 2026
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:5501 Օգս, 2026
  • Իրանը և Ադրբեջանը ստորագրել են մաքսային գործակցության հուշագիր 14:5101 Օգս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման 14:4701 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան 14:3201 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում 14:3001 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ 14:0601 Օգս, 2026
  • Գագարինում արհեստական բանականության գործարանի 1-ին փուլի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում. վարչապետ 13:5801 Օգս, 2026
  • Բնություն, հանգիստ, համեղ խոհանոց․ այս ամենի համադրությունը կարելի է գտնել Տավուշի սահմանամերձ բնակավայրերում 13:3901 Օգս, 2026
  • Լիբանանի «Զվարթնոց» կենտրոնն օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին 13:3201 Օգս, 2026
  • Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա. Դավիթ Խուդաթյան 13:1301 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | COP17-ի շենքը 90 %-ով պատրաստ է, տարածքը բարեկարգվում է. վարչապետի շրջայցը 13:0001 Օգս, 2026
  • Եմենում հայտարարել են, որ Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով նավարկությունը շարունակում է մնալ անվճար 12:5901 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին 12:4101 Օգս, 2026
  • Patriot հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան չի կարողանում խոցել բալիստիկ հրթիռները. Զելենկի 12:1501 Օգս, 2026
  • Ինքներս պետք է որոշենք մեր կյանքի որակը՝ կյանքի հանգամանքներին հարմարվելու փոխարեն. ՄԻՊ 11:5601 Օգս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:4801 Օգս, 2026
  • Այս գիշեր ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ 11:1801 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Կիևին. կան զոհեր և վիրավորներ 11:0601 Օգս, 2026
  • Թրամփը կրկին հավակնություններ է ներկայացրել Գրենլանդիայի նկատմամբ 11:0601 Օգս, 2026
  • Նախաճաշ Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:5401 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 10:4701 Օգս, 2026
  • Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում 10:4501 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 10:3801 Օգս, 2026
  • 2026 թ. 1-ին կիսամյակում Շիրակում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները. ՆԳՆ 10:3501 Օգս, 2026
  • Այսօր Արաքս Մանսուրյանի հոբելյանն է 10:2901 Օգս, 2026
  • Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից 10:0901 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը 10:0001 Օգս, 2026
  • Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 09:4501 Օգս, 2026
  • ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով 09:2401 Օգս, 2026
  • Շենգավիթի մանկապարտեզում փորձարկել են արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները 09:1201 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ վերցնել․ Նիկոլ Փաշինյան 09:0301 Օգս, 2026
  • Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:3901 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Օգս, 2026
  • Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն․ Պետրոսյան 01:1201 Օգս, 2026
  • Պուտինը և Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ․ Թրամփ 01:0001 Օգս, 2026
  • ԱՄՆ-Իրան համաձայնագիրը դեռևս հնարավոր է․ Թրամփ 00:5301 Օգս, 2026
  • Կալիֆոռնիայի ռազմաօդային բազայում F-35B կործանիչ է վթարի ենթարկվել 00:4101 Օգս, 2026
  • Ախուրյան համայնքում բոլոր մանկապարտեզները կլինեն անվճար 00:0701 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ Հայաստանի տեսլականը 23:3931 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի կրթության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները 23:1531 Հլս, 2026
  • Ստուգվում են հանրային սննդի կետերը. ինչ են փաստում ՍԱՏՄ ուսումնասիրությունները 23:0031 Հլս, 2026
  • Իտալիան Եվրահանձնաժողովին հայտնել է Իսպանիայի հետ Շենգենյան ռեժիմի 30-օրյա կասեցման մասին 22:4831 Հլս, 2026
  • Իսպանական Սուետա ներխուժած միգրանտների թիվը հասնում է 60 հազարի 22:3031 Հլս, 2026
  • Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին 22:1431 Հլս, 2026
  • «Նոթեյշնս». Երևանը՝ ստեղծարարության հարթակ 22:0031 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ», ծանոթացել վերջին վթարավերականգնողական աշխատանքներին 21:4831 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 31. 2026 21:3331 Հլս, 2026
  • Ինչպես է Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխը բռնկվում. Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել 21:1431 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | «Արարատցեմենտ»-ում շատ բան կա փոխելու, միայն գոմի դուռը չի. նախարար | 31.07.2026 21:0031 Հլս, 2026
  • Յուլիս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5531 Հլս, 2026
  • Anthropic-ի ԱԲ մոդելները հարձակվել են համացանցի համակարգերի վրա 20:4531 Հլս, 2026
  • Գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը. Արայիկ Հարությունյան 20:3931 Հլս, 2026
  • Լեհաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է ներկայացրել 20:3331 Հլս, 2026
  • Մոտ 25.000 անօրինական Սեուտայից ներգաղթյալ կամավոր վերադարձել է Մարոկկո 20:2631 Հլս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ. անվանակարգերը հայտնի են 20:1931 Հլս, 2026
  • Արայիկ Հարությունյանն ու Նազելի Բաղդասարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից 20:1231 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.07.2026 20:0531 Հլս, 2026
  • Լոլիկը կմթերվի առնվազն 40 դրամով. համաձայնություն է ձեռք բերվել 19:5431 Հլս, 2026
  • Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները 19:4531 Հլս, 2026
  • ՌԴ-ն խոչընդոտում է, Փաշինյա՞նն է սրում. ՔՊ-ից արձագանքում են Նարեկ Կարապետյանի հայտարարություններին 19:3731 Հլս, 2026
  • Իսպանիայի վարչապետը միգրանտների հոսքը անվանել է հարձակում պետության վրա 19:2831 Հլս, 2026
  • «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 19:1731 Հլս, 2026
  • Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին 19:1531 Հլս, 2026
  • Ագրոտեխնոլոգիաների ոլորտի լավագույն փորձը՝ Sevan Agritech Summit-ում 19:0631 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Աբսուրդային է. Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին | 31.07.2026 19:0031 Հլս, 2026
  • 2025–2026-ին «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից վերապատրաստվել է 420 ուսուցիչ. շուրջ 30%-ն անցել է կամավոր ատեստավորում 18:5731 Հլս, 2026
  • Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» ավարտեց ելույթները եվրագավաթներում 18:5231 Հլս, 2026
  • Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները 18:4431 Հլս, 2026
  • Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գիրքը՝ հայերեն 18:4331 Հլս, 2026
  • Քրեական ոստիկանները Գյումրիում կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 18:3631 Հլս, 2026
  • Մոտ 60000 ներգաղթյալ Մարոկկոյից անցել է իսպանական Սեուտա էքսկլավ. Reuters 18:3031 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015