Ներսում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները, իսկ դրսում՝ ոստիկանները, ստուգում էին՝ պահպանվո՞ւմ են արդյոք պարետատան սահմանած կանոնները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԱԱՏՄ-ի հերթական ստուգայցն էր:
Սուպերմարկետներից մեկում տեսչական մարմնի ստուգումն ընդհատվեց: Նույն պահին ներս մտան Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները:
5 տնտեսվարողի ստուգելուց հետո առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին մասնագետն արձաանգրեց՝ խախտումները նվազել են: Նույն վիճակը նաև մարզերում է: Տնտեսվարողները ևս խոստովանում են՝ կանոնների պահպանումը բխում է նաև իրենց շահերից: Առաջնային է առանց դիմակի խանութ չթողնել:
Տնտեսվարողներից մեկը խախտել էր թոշակառուների համար սահմանված՝ խանութ մտնելու ժամի կանոնը: Թեև պարետը 3,5 ամիս առաջ էր սահմանել՝ տնտեսվարողները պետք է նրանց համար առանձնացնեն հատուկ ժամեր՝ առավոտյան 10-12-ը, սուպերմարկետում 11:30 էր, սակայն, մտնում էին երիտասարդներ:
Պարետի սահմանած կանոնները կարևոր են ոչ թե գործունեության կասեցումից խուսափելու, այլ վարակի տարածումը նվազեցնելու տեսանկյունից,- շեշտեցին ԱԱՏՄ-ի մասնագետները, օրինակ՝ տարածքի ախտահանումն ինքնանպատակ չէ:
Տնտեսական խանութներից մեկում էլ ընդհանրապես ոչ մի խախտում չարձանագրեցին, ջերմաչափերը երկու տեսակի էին. անհատական և ոչ կոնտակտային: ԱԱՏՄ մասնագետների խոսքով՝ ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերում խախտումների բացակայությունը պայմանավորված է տնտեսվարողների իրավագիտակցության բարձրացմամբ և ամենշաբաթյա անակնկալ այցերով. նախորդ շաբաթ ևս այս տարածքում ստուգայց է եղել: