Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երևանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները, 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի 51-րդ դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման և ամրացման համար՝ հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Այդ դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, և անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար:
Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովում: