• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Այդ պնդումները մանիպուլյացիա են` չկատարելու Սահմանադրության պահանջը. Եգորյան
Իրավունք
16:4429 Հնս, 2020

Այդ պնդումները մանիպուլյացիա են` չկատարելու Սահմանադրության պահանջը. Եգորյան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում ՍԴ ճգնաժամի լուծման նպատակով իրականացված Սահմանադրության փոփոխությանը:

«22.06.2020 թ․ սահմանադրական փոփոխություններն ընդունելուց սկսած ՍԴ մի խումբ անդամներ սկսեցին մեզ պատմել, որ անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան փոփոխություններ իրականացվեն ՍԴ մասին սահմանադրական օրենքում, հակառակ դեպքում հայտնի 3 անդամի և Հրայր Թովմասյանի որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը չի դադարում։

Այդ և նրանց կողմից ներկայացված տարբեր այլ «մտքեր» ինձ հասկանալի էին․ մարդիկ որոշակիորեն ֆրուստրացիայի մեջ են և փորձում են իրենց տեսանկյունից հնարավոր (կամ այդ պահին մտքներում եղած) բոլոր եղանակներով պաշտպանվել։

Բայց հետո աչքովս ընկավ ՍԴ՝ տարիքով ավագ դատավոր Ա․Խաչատրյանի հարցազրույցը, որը նա տվել էր ԱԺ նախագահ Ա․Միրզոյանի հետ հանդիպումից հետո, որում նա նորից խոսում է օրենքի փոփոխության մասին ու ինչ-որ պայմանների կամ պայմանավորվածությունների (այսպես ասած մի հիմք լինի)։ Մի պայման կա, ու դա Սահմանադրությունն է, ու եթե ՍԴ դատավոր դարձած անդամը կամ անդամները դա չեն հասկանում կամ ձևը չեն գտնում, նշանակում է մի բան․ իրենք շարունակելու են չկարողանալ իրականացնել բարձր դատական պաշտոնում իրենց առաքելությունը։

Եթե ամփոփ ներկայացնեմ, ապա հարցն այն է, թե արդյոք Սահմանադրութան նորմերը գործում են անմիջականորե՞ն, թե՞ դրանք պետք է գործարկվեն օրենքում արտացոլվելուց հետո։ Այս հարցի վերաբերյալ ևս վերջին օրերին բազմաթիվ կարծիքներ արտահայտվել են։

Արդյոք կարո՞ղ է Սահամանդրության 213-րդ հոդվածի փոփոխությունը կիրառվել, և արդյոք դրան խոչընդոտո՞ւմ է ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը։

Իրականում այս ամենը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա՝ որևէ եղանակով հետաձգելու և չկատարելու Սահմանադրությունը։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահանում է՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրության այս նորմով 213-րդ հոդվածի 22.06.2020 թ․ փոփոխությունների արդյունքում որպես ՍԴ անդամ կամ դատավոր 12 տարի պաշտոնավարած անձանց, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարում է, դադարում են նրանց լիազորությունները, և նրանք այլևս Սահմանադրությամբ իրավասու չեն կատարելու ՍԴ դատավորի լիազորություններ։

ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է՝
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝
1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը:

Այս դրույթը վերաբերում է ինչպես տարիքով պայմանավորված, այնպես էլ պաշտոնավարման ժամկետով պայմանավորված լիազորությունների դադարմանը։

Սահմանադրության 213-րդ հոդվածի 22.06.2020 թ․ փոփոխությունների արդյունքում դադարել են որպես ՍԴ անդամ կամ դատավոր 12 տարի պաշտոնավարած անձանց լիազորությունները (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) (սրան համամիտ չլինելու պարագայում նրանք ազատ են իրենց ենթադրյալ իրավունքների պաշտպանությունն ընտրելու հարցում, սակայն որևէ գործողություն որպես ՍԴ դատավոր հանգեցնելու է հետևանքների)։

Այսինքն՝ բոլոր այն պնդումները, որ ՍԴ մասին օրենքը չի նախատեսում Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության արդյունքում ՍԴ դատավորների լիազորությունների դադարում, ուղղակի մանիպուլյացիա են։

ՍԴ մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է՝ Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը (2-րդ մաս)։

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը (3-րդ մաս)։

Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարումը դադարել է, իսկ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի ՍԴ անդամի պաշտոնավարումն է դադարել (Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության արդյունքում)։

Եթե «բացակայության» բառը հասկանալի չէ, ու այն չի կարողանում կիրառել այս պահին տարիքով ավագ ՍԴ դատավորը, կամ անհստակության անվան տակ փորձ է արվում արհեստական ճգնաժամ ստեղծել, ապա դա միայն հնարավորություն է տալիս ավելի ստույգ պատկերացում կազմելու նրա նպատակների ու դիտավորության մասին, ինչի կապակցությամբ հետևանքները վաղ թե ուշ վրա են հասնելու։

Սահմանադրության և ՍԴ մասին սահմանադրական օրենքի հակասությունների մասով․
Նախ ՍԴ մասին սահմանադրական օրենքի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է
Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում թափուր տեղում նոր դատավորի ընտրությունն անցկացվում է՝
1) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման դեպքերում՝ նրա լիազորությունների դադարման մասին Սահմանադրական դատարանի նախագահի կողմից տեղեկացվելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում:

Հիշյալ կարգավորումը հակասում է Սահմանադրության 213-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետին՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` երկամսյա ժամկետում:

Այս հակասությունը գործնականում ոչ մի խնդիր, առավել ևս Սահմանադրության 213-րդ հոդվածի կատարման անհնարինության։ ՍԴ ձևավորման համար պատասխանատու և լիազորություն ունեցող սուբյեկտների (ՀՀ Նախագահ, Կառավարություն և դատավորների ընդհանուր ժողով) համար պարտադիր է Սահմանադրության 213-րդ հոդվածը և նրանք պետք է թեկնածուներ առաջադրեն 213-րդ հոդվածով սահմանված ժամկետում։

Հաջորդ հակասությունը․

ՍԴ մասին սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:

Այս կարգավորումը ևս հակասում է Սահմանադրության 213-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետին՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Այս հակասությունը ևս չի կարող առաջացնել Սահմանադրության 213-րդ հոդվածի կատարման անհնարինություն։ Սա շատ պարզ է, քանի որ Սահմանադրությունը ունի գերակայություն, և այդ գերակայությունն ապահովելու երդմամբ, Սահմանադրության և ՍԴ մասին օրենքի հիման վրա են գործում ՍԴ անդամներն ու դատավորները, և սրանից շեղումը նրանցից յուրաքանչյուրի ուղիղ պատասխանատվության հարց է, և նրանցից ոչ մեկը չի կարող թաքնվել ՍԴ մասին օրենքի հետևում՝ ասելով, որ այնտեղ նախատեսված չէ այն, ինչ սահմանված է Սահմանադրությամբ։

Նույնը վերաբերում է ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի հակասությանը։ Հնարավոր չէ դրա վկայակոչմամբ անտեսել Սահմանադրության 213-րդ հոդվածի կարգավորումները և շրջանցել դրանք։ Դա առաջացնում է Սահմանադրության խախտում, և դա չհասկանալու մասին ՍԴ անդամների կամ դատավորների պնդումները կարող են ընդամենը տեղավորվել մեղադրանքից պաշտպանության շրջանակներում կամ որպես անձեռնհասության հավաստիք։

Բոլոր մնացած թեզերը, հոդվածներն ու մենագրությունները հենց կոնկրետ այս հարցով՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի կատարման հարցով, որևէ առարկայական հիմնավորում չունեն։ Այս դեպքը և այս մանրամասն ընթացակարգ սահմանող Սահմանադրության 213-րդ հոդվածը չի մտնում այն ընդհանուր ստանդարտի մեջ, որի համաձայն՝ Սահմանադրության կայուն և միատեսակ կիրառության/մեկնաբանության ապահովման նպատակով պետք է մանրամասն օրենսդրական կամ ենթաօրենսդրական կարգավորում։ Այս դեպքում չկա այնպիսի քայլ որը հնարավոր չէ կատարել հիմնվելով Սահմանադրության, դրա 213-րդ հոդվածի և ՍԴ մաին օրենքի վրա։

Տարիներ շարունակ ՍԴ-ում գործող անդամները, ապա իրենց դատավոր «կարգածները» հենց այսպիսի պրիմիտիվ ֆորմալիզմով ձախողել են Սահմանադրության գերակայության ապահովումը, Սահմանադրությամբ սահմանված սկզբունքների և իրավունքների ապահովումը՝ հղում կատարելով ինչ-որ տեղեկանքների կամ դրանց բացակայության։

Սա մոտավորապես նույնն է, որ ձեր ներկայացրած հայցադիմումը, որին կցել եք ձեր անձնագրի պատճենը, վերադարձնում է դատավորը՝ ասելով որ տեքստի մեջ չեք արտագրել անձնագրի համարը։

Այս մակարդակի ընկալմամբ ՍԴ-ում անելիք չկա։

Շատ հետաքրքիր է նաև այն ժամանակահատվածը, որում պետք է իրագործվեն Սահմանադրության 213-րդ հոդվածի կարգավորումները (պաշտոնավարումը դադարած անդամների և նախագահի վերջնահաշվարկի, դիվանագիտական անձնագրերի, ՍԴ անդամների զենքերի հանձնման և այլ հարցեր)։ Դրանցից յուրաքանչյուրի կապակցությամբ շատ մեծ զգուշություն պետք է ցուցաբերեն համապատասխան լիազորություններ իրականացնող անձինք, քանի որ մեկ սխալ կամ ապօրինի որոշումը կարող է առաջացնել պատասխանատվության հարց»,- գրել է Տիգրան Եգորյանը Ֆեյսբուքի էջում։

Դիտումների քանակ181
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015