• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է,... 10:27
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 20:5219 Հնս, 2020

ԱԺ պատգամավորների և նրանց հարազատների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել. ոստիկանություն

Մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։

Ռուսաստանի Դաշնությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է պատասխան, որ ապրիլի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կրասնոդար ժամանած ինքնաթիռի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 40 տոննա առանց ակցիզային տուրքի Zenon և Magnus ծխախոտներ, որոնք արտադրված են Կոտայքի մարզում գործող ARMENIAN TOBACCO COMPANY ընկերությունում։ Ինքնաթիռի օդաչուի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նշված բեռը պետք է տեղափոխվեր Հայաստանից ՌԴ Սիմֆերոպոլ քաղաք՝ Կրասնոդարում սահմանային հսկողության նպատակով միջանկյալ վայրէջքով։ Փաստաթղթերի համաձայն՝ ապրանքը ստացողը Կանադայում գրանցված VOLAX PROMOTIONS ընկերությունն է եղել, իսկ առաքման վայրը՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։

Բեռը տեղափոխվել է ինքնաթիռի սեփականատիրոջ՝ ՌԴ ԱԻՆ-ին պատկանող АСК МЧС России և ռուսական LLC T-Trans տրանսպորտային ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։

Համաձայն առաքման սխեմայի՝ նշված ապրանքը նախ պետք է ՀՀ-ից ինքնաթիռով տեղափոխվեր Սիմֆերոպոլ քաղաք, այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Ղազախստանի տարածքով, դեպի Աֆղանստան։ Նշված վայրերի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ այդ լոգիստիկան անտրամաբանական է թվացել ՌԴ իրավասու մարմիններին։ Նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ իրավասու մարմինների մոտ կասկածներ են առաջացել, որ տվյալ ծխախոտները կարող են նախատեսված լինել ՌԴ տարածքում ապօրինի վաճառքի համար, և հնարավոր է՝ նման կերպ հարկերից խուսափելու արդյունքում ՌԴ-ին պատճառվեր շուրջ 100․000․000 ռուբլու վնաս։

Ստացված տեղեկությունների հիման վրա քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված պայմանագրի և 2020 թվականի փետրվարի 24-ին կնքված համապատասխան հավելվածի համաձայն՝ իր արտադրանքի տվյալ խմբաքանակը վաճառել է Volax Promotions LP միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը՝ տվյալ ապրանքը բացառիկ իրավունքով Աֆղանստան արտահանելու պայմանով։

Ապրանքի մատակարարումը գնորդին իրականացվել է ըստ պայմանագրի FCA /Free Carrier՝ ազատ փոխադրող/ INCONTERMS պայմանով, ինչը սահմանում է, որ մատակարար ընկերության իրավասությունները սահմանափակվել են արտադրանքը «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային պահեստ տեղափոխելու և հանձնելու պահից (FCA Zvartnots)։

Միաժամանակ, սահմանված կարգի համաձայն՝ արտադրող և մատակարարող հանդիսացող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվարի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից տրվել է ապրանքի ծագման վերաբերյալ եզրակացություն։ Բացի դրանից՝ 2020 թվականի ապրիլի 25-ին ծխախոտ արտադրող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն արտահանվող ապրանքի վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացվել է մաքսային մարմիններին։

Ծխախոտային արտադրանքի արտաքին տեսքի, դիզայնի և մակնշման պայմանները համաձայնեցված են եղել գնորդ կողմի հետ՝ պայմանագրով սահմանված կարգով, իսկ ՀՀ մաքսային օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ ՀՀ-ից Աֆղանստան արտահանման մասով մակնշման որևէ սահմանափակումներ և հատուկ պահանջներ նախատեսված չեն։

ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը, և արտադրանքը, համաձայն պայմանագրի, ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը, այնուհետև մաքսային օրենսդրության պահանջների պահպանմամբ իրականացվել է բեռի արտահանման հայտարարագրումը։

Բեռը ՀՀ տարածքում գնորդին հանձնելու և բեռի արտահանումը սահմանված կարգով ձևակերպելու պահից «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրել դրա հետագա տեղաշարժի համար, և գնորդ կազմակերպությունն ինքնուրույն է որոշել բեռի տեղափոխման եղանակները, երթուղին, տրանսպորտը և այլն։

Պարզվել է նաև, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊ ընկերությունը դեռևս 2019 թվականի հունիսի 14-ին կնքված պայմանագրերի շրջանակներում արտահանման եղանակով մինչ օրս VOLAX PROMOTIONS LP ընկերությանը վաճառել է ընդհանուր՝ 933․940․00 ԱՄՆ դոլարին համարժեք արտադրանք, որից 551․070․00 ԱՄՆ դոլարի արտադրանքը արդեն իսկ վաճառվել և արտահանվել է համաձայն պայմանագրի, իսկ մեկ այլ պայմանագրի շրջանակներում արտահանվել է ևս 382․870․00 ԱՄՆ դոլարին համարժեք ծխախոտ, ինչի համար որպես կանխավճար վճարվել է 202․410․00 ԱՄՆ դոլար, իսկ 180․460․00 ԱՄՆ դոլարը դեռևս չի վճարվել, քանի որ ամբողջությամբ չեն կատարվել վերը նշված պայմանագրով նախատեսված՝ ծխախոտի արտահանման պարտավորությունները։

Միաժամանակ անդրադարձ է կատարվել արտահանված ծխախոտների հայտարարագրված՝ առաջին հայացքից շուկայականից ցածր գներին։ Պարզվել է, որ համաձայն հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանումը համարվում է ակցիզային հարկից ազատված գործարք, որը ՀՀ տարածքում իրացնելու դեպքում, հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, անկախ վաճառքի գնից՝ մեկ տուփի հաշվով կհարկվեր 192․5 դրամով։

Համաձայն հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի և կառավարության համապատասխան որոշման՝ արտահանման ժամանակ էլեկտրոնային եղանակով հաշիվ դուրս գրելու պարտավորություն չի նախատեսվում, իսկ ըստ 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանման ժամանակ ԱԱՀ-ի դրույքաչափը 0 տոկոս է։
Բացի այդ, ստացվել են «Արմենիան Տոբակո Քոմփանի» և VOLAX PROMOTIONS LP ընկերությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած էլեկտրոնային նամակագրության վերծանումները, որոնցով հիմնավորվում է, որ բանակցություններն իրոք վարվել են ռուսական կազմակերպության ազգությամբ ռուս ներկայացուցիչների, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ենթադրյալ գնորդների հետ։

Բովանդակությամբ փաստվում է նաև, որ, այսպես կոչված՝ առգրավված ապրանքն ընդամենը տեղափոխվել է Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր պահպանման պահեստ, սակայն ՌԴ իրավապահ մարմինների կողմից մատակարար կազմակերպությանը որևէ պահանջ կամ մեղադրանքներ չեն առաջադրվել, և ապրանքի վրա որևէ արգելափակումներ կամ սահմանափակումներ չեն կիրառվել։

«Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ տնօրենի հետ հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ ընկերությունը ստեղծված օրվանից զբաղվում է ծխախոտի արտադրությամբ, և արտադրանքը վաճառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ իրականացվում է արտահանում։ Հիմնական արտադրանքը մատակարարվում է VOLAX PROMOTIONS LP ընկերությանը, և համաձայն պայմանագրի՝ գնորդը ապրանքը պետք է վաճառի միայն Աֆղանստանի տարածքում։

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվածի վերաբերյալ, թե Կրասնոդարում ձերբակալվել է 40 տոննա առանց աքցիզ հայկական ծխախոտ, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց էլեկտրոնային նամակի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ բեռը ձերբակալված չէ, և ըստ իրենց տեղեկությունների՝ քրեական գործ հարուցված չէ, քանի որ գործարքը կատարվել է օրենքի շրջանակում, ինչի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը ներկայացվել են պատկան մարմիններին։

Այսպիսով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ վկայակոչված ծխախոտի խմբաքանակի վաճառքը, մատակարարումը և արտահանումը իրականացվել են ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահանջների պահպանմամբ և գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։

Դիտումների քանակ845
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015