Ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկությամբ, 86 «կողմ», 8 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Կամո Սարգսյանն ընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ: Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր:
Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ վարչապետը: