Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ներկայացվում է 440000: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ վարակից մահացության թիվն առնվազն 130000-ով ավելի է, քան ներկայացվում է: Այս մասին տեղեկություններ է հաղորդում BBC-ն:
27 երկրում մահացության տվյալների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համավարակի ժամանակ, նույնիսկ հաշվարկելով վարակից մահացածներին, մահերի թիվը միջինից ավելի բարձր է: Կորոնավիրուսից մահացության ոչ ստույգ թվերը կարող են պայմանավորված լինել շատ երկրներում չգրանցված լինելու հանգամանքով կամ կախված լինել այլ գործոններից: