• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է,... 10:27
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԿԳՄՍ գործունեության կատարողականը. քննարկում և առաջարկներ կառավարությունում
Հասարակություն
19:4411 Հնս, 2020

ԿԳՄՍ գործունեության կատարողականը. քննարկում և առաջարկներ կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է 2019 թ. և 2020 թ. առաջին 4 ամսում իրականացված միջոցառումների մասին. հիմնվել է 18 նախակրթարան, 5-6 տարեկան ևս 425 երեխա ներառվել է նախադպրոցական կրթության մեջ: Այս տարի կկառուցվի ևս 21 նախակրթարան: Առաջին անգամ Երևանում 13000 երեխայի ընդունելությունը 1-ին դասարան իրականացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով, 50 տոկոսով կրճատվել է թերբեռնված/գերծանրաբեռնված 1-ին դասարան ունեցող դպրոցների թիվը: Ընդունվել է նախադպրոցական կրթության նոր օրենքը, որով ակնկալվում է ոլորտում էական փոփոխությունների իրականացում: Վերջին 10 տարում առաջին անգամ 10 տոկոսով բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը: 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ մարզերի դպրոցների՝ աշխատելու և սովորելու նպատակով մի բնակավայրից մյուսը երթևեկող 3000 ուսուցչի և 1000 աշակերտի տրամադրվում է 3.5 անգամ ավելի փոխհատուցում: Ծրագրի համար 2020 թ. նախատեսվել է 276 մլն դրամ, ընդգրկվելու են բոլոր մարզերը։ Covid-19 համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից կրթության ոլորտն անցել է հեռավար ուսուցման, մասնակցությունը կազմել է 80 տոկոս: 2019 թ. սեպտեմբերին Արագածոտնի մարզի բոլոր 117 դպրոցներն անցել են «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրին: Ապահովվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:

Նախարարի խոսքով՝ 2019 թ. իրականացված ամենալավ ծրագրերից է Երևանի և ՀՀ մարզերի բոլոր ավագ դպրոցների համալրումը բնագիտական առարկաների ժամանակակից սարքավորումներով և լաբորատորիաներով, որոնցից կօգտվի ավագ դպրոցների շուրջ 30000 աշակերտ: Շահագործման է հանձնվել հիմնանորոգված 5 ավագ դպրոց մարզերում և Երևանում, մեկնարկել է 2-րդ փուլով 8 ավագ դպրոցի հիմնանորոգում: Պետբյուջեից առաջին անգամ միջոցներ են հատկացվել 6 դպրոցի՝ աղետներին արձագանքման կարողությունների մակարդակը բարելավելու համար: Բոլոր դպրոցների տարրական դասարաններում ներդրվել է ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը, վերապատրաստվել է 2498 ուսուցիչ, 10 դպրոցում ստեղծվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Մեկնարկել են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, փոփոխման, մշակման աշխատանքները։

14 մարզային ուսումնարանների համար իրականացվել է շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, մի մասն արդեն ֆինանսավորվում է: Երևանի և մարզերի քոլեջներում 2019 թ. սեպտեմբերից ներդրվել է 4 նոր մասնագիտություն, բոլոր տեղերը համալրվել են, այս տարվա սեպտեմբերից կներդրվի ևս 1-ը: 50-100 տոկոսի չափով փոխհատուցվել է սոցիալապես անապահով 2230 ուսանողի և սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի 917 ուսանողի ուսման վարձավճարը, գումարը կազմել է 654 մլն ՀՀ դրամ, որից 525 մլն դրամը՝ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար: Երևանում մեկնարկել է ԵՄ-Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրումը, որը նախատեսվում է ավարտել 2023 թ.: Հայագիտության ոլորտում ֆինանսավորման է երաշխավորվել 30 գիտական թեմա, 327 մլն դրամով ձեռք է բերվել նոր միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետր, որից օգտվում է ՀՀ 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպություն:

Մշակութային ծրագրերի շրջանակում նախարարն առանձնացրել է Կոմիտասի 150-ամյակին և Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ասպարեզում անցկացվել են բարձր մակարդակով: Աջակցություն է ցուցաբերվել մշակութային կրթության ոլորտի 12 ներառական ծրագրի, հիմնականում ՀՀ մարզերում: Հիմնվել է Երևանի Նորք ինտերնատի տարեցների «Տարմանի» թատերախումբը: Մշակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր տրամադրելու նոր կարգը, որը հնարավորություն է տալիս շահառուներին 2020 թ.-ից սկսած անվճար օգտվել մշակութային ծառայություններից: Ա. Հարությունյանի խոսքով՝ ամենահաջողվածներից են «Դասարան+Դասական» և «ԴասA» կրթամշակութային նախագծերը: Նախարարության ենթակայության թանգարանների այցելուների թիվը կազմել է 1.230.000, ինչը 18 տոկոսով ավելի է 2018 թ. ցուցանիշից: Արդյունավետ կյանքի է կոչվել «Քո արվեստը դպրոցում» նորարարական նախագիծը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել է «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ՀՀ հայտը:

Սպորտի բնագավառում արձանագրված արդյունքների առնչությամբ նախարարը նշել է, որ տարվա 10 լավագույն մարզիկներն առաջին անգամ միանվագ պարգևատրվել են 5.000.000-ական դրամով, պարգևատրումը շարունակական բնույթ է կրելու: Ավելացել են մարզիկներին տրվող պատվովճարների չափերը: 56 մարզական հաստատություն ստացել է 99 անուն մասնագիտական բազմակազմ մարզագույք՝ 200 մլն դրամի չափով: Մեղմացվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանները, որի շրջանակում աճել է վարկառուների թիվը, ավելացել են վարկավորման ծավալները:

Ա. Հարությունյանը, անդրադառնալով կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարմանը, նշել է, որ կառուցվածքային գործընթացներով և ռազմավարությունների մշակման գործընթացով պայմանավորված՝ որոշ միջոցառումներ մասնակի են իրականացվել: Դրանք առնչվում են ԿԳՄՍ գործունեության ոլորտի օրենսդրական փոփոխություններին, առկա կարգավորումների ներդաշնակեցմանը, նախատեսված բարեփոխումների արագ իրականացմանը և այլն:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ նախարարը պարզաբանումներ է ներկայացրել այս համատեքստում տարվող աշխատանքների վերաբերյալ, նաև զեկուցել ԿԳՄՍ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացի և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է գերատեսչության առջև դրված խնդիրների և նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ միևնույն ժամանակ կարևորելով դրանց հետևողական, աստիճանական ընթացքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է, մասնավորապես, կրթության ոլորտի ռեֆորմին՝ ընդգծելով դրա առաջնահերթությունը: Այս համատեքստում քննարկվել է կրթական համապատասխան միջավայրի ստեղծման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման չափորոշիչների հարցը: Վարչապետի դիտարկմամբ՝ ամբողջական հայեցակարգը պետք է մշակվի կրթության բովանդակություն-ուսուցման որակ-համարժեք ենթակառուցվածք փոխկապակցած շղթայի հիման վրա: Առանձնահատուկ կարևորություն ունի ուսուցիչների վերապատրաստումը, որը պետք է նպատակաուղղված լինի մասնագիտական զարգացմանը և ֆինանսական խրախուսմանը: ԿԳՄՍ պատասխանատուները վարչապետ Փաշինյանին են ներկայացրել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քննարկվել են նաև բարձրագույն կրթության, գիտության, մասնագիտական կրթության բարեփոխումները և անելիքները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև «Աշխատիր, Հայաստան» ծրագրի շրջանակում այս ուղղություններով իրականացվող նախաձեռնությունները: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ:

Վարչապետն ընդգծել է տարբեր գերատեսչությունների ռազմավարությունների հետ այս բնագավառների հայեցակարգերի ներդաշնակեցման կարևորությունը և հանձնարարել համատեղ աշխատել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կրթական համակարգերի զարգացման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ առաջիկայում քննարկում կազմակերպել շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Դիտումների քանակ86
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015