• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է,... 10:27
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նախկին նախարարը հաշվարկները կառուցել է անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա. Գոռ Աբրահամյան
Հասարակություն
21:2108 Հնս, 2020

Նախկին նախարարը հաշվարկները կառուցել է անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Արդարադատության նախկին նախարար, Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս կասկածի տակ էր դրել դատախազության հրապարակած որոշ պաշտոնական տվալներ: 

«Արդարադատության նախկին նախարար, Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջին արված գրառմամբ փաստացի կասկածի տակ է դրել դատախազության հրապարակած որոշ պաշտոնական տվալներ՝ ըստ էության, փորձելով հարուցել դրանց նկատմամբ հանրության անվստահությունը:
 
Իր առջև դրված այս խնդիրը լուծելու հարցում, սակայն, տիկին Հովհաննիսյանը, այնքան է շտապել, որ իր հաշվարկներն ու եզրահանգումները կառուցել է բացարձակ անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա:
 
1. Հանցավորության և սպանությունների աճի մասին
 
Եթե տիկին Հովհաննիսյանը մի փոքր հետևողական լիներ և թերթեր նաև դատախազության պաշտոնական կայքում առկա ՀՀ դատախազության նախորդ տարիների հաղորդումները, կնկատեր, որ հանցագործությունների թվի աճ արձանագրվում է՝ առնվազն վերջին 10 և ավելի տարիներին (առանձին բացառություններով): Օրինակ՝ 2009թ. հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 54.6%-ով, 2016թ. 10.1%-ով, 2017թ.՝ 8.1%-ով, 2018թ.՝ 11.2%-ով:
 
Մի կողմ թողնենք այն փաստը, որ չնայած վերոնշյալին՝ հանցավորության աճի միտումները տիկին Հովհաննիսյանին, չգիտես ինչու, անհանգստությունն արտահայտելու տեղիք չէին տալիս այն ժամանակ, երբ ԱԺ պատգամավորի և փոխնախագահի կարգավիճակի բերումով ուներ խորհրդարանի ամբիոնից դրանք հնչեցնելու հնարավորություն:
 
Սակայն առավել տարակուսելին այն է, որ խաղալով կոնտեքստից կտրված ստերիլ թվերի հետ՝ տիկին Հովհաննիսյանը ո՛չ Դատախազության հաղորդման և ո՛չ էլ ՀՀ գլխավոր դատախազի ելույթում «չի նկատել» այն վերլուծված բազմաթիվ օբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են հանցագործությունների թվի ավելացման վրա, այդ թվում՝ հանցագործությունների արձանագրման, գրանցման ցուցանիշների բարելավումը, լատենտային բնույթ կրող, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման բազմապատիկ ցուցանիշների ավելացումը և այլն:
 
Ինչ վերաբերում է սպանությունների թվի ավելացմանը, տիկին Հովհաննիսյանը համեստորեն շրջանցել է նաև այն իրողությունը, որ աճը տեղի է ունեցել 2018թ. արձանագրված՝ այս բնույթի հանցագործությունների աննախադեպ նվազման (35 դեպք) ֆոնին և անգամ 2019թ. ավելանալու պարագայում չի հասել 2017թ. պատկերին՝ (49 դեպք):
 
2. Կալանավորման միջնորդությունների և դրանց վերաբերյալ արված մակերեսային հետևությունների մասին
 
Վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը՝ տիկին Հովհաննիսյանը, համառ ջանքերով փորձում է հակասություններ պեղել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ դատախազության ներկայացրած վիճակագրական տվյալների մեջ՝ ընդհանրացնելով, թե ամեն կերպ փորձ է արվում պատրանք ստեղծել, որ «հեղափոխական օրերի դատախազությունը ամենահումանիստականն է և ամենաառաջադեմը` փորձելով գոնե մի քանի տոկոսով մանիպուլացնել թվերը»:
 
Թերևս, տարօրինակ է, որ տիկին Հովհաննիսյանը նախ փորձ չի արել հասկանալու երկու մարմինների կողմից տրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ վիճակագրական տվյալների նման շոշափելի տարբերությունների պատճառը: Իսկ պատճառն առավել քան պարզ է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նրա հարցման ձևաչափին համահունչ, տրամադրվել են 2019թ. ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ բոլոր միջնորդությունների տվյալները, որը, ներառում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) մեղադրյալների վերաբերյալ տվյալները: Մինչդեռ Դատախազութան հաղորդման մեջ նշված հոդվածի մասով տվյալները ներառված չեն հասկանալի՝ իրավական համապատասխան վերլուծություններն օբյեկտիվ ներկայացնելու նպատակով: Ընդ որում՝ հենց նմանատիպ շփոթության տեղիք չտալու համար հաղորդման մեջ փակագծերում այդ մասին արված է հատուկ նշում (էջ 38): Չի՞ տեսել տիկին Հովհաննիսյանը այդ նշումը, թե՞ չտեսնելու է տվել...
 
Ավելին. չնայած ՀՀ դատախազության հաղորդման մեջ մանրակրկիտ «պեղումներ» կատարելու հանգամանքին, տիկին Հովհաննիսյանը «չի նկատել», որ Դատախազությունն ինքն է հաղորդման մեջ օբյեկտիվորեն նշել, որ նախորդ տարվա համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն ավելացել են՝ նշելով դրա նույնքան օբյեկտիվ և անհերքելի պատճներն ու հիմնավորումները (էջ 38):
 
Ուղղակի զավեշտալի են «հեղափոխական օրերի դատախազությանը» ամեն կերպ ամենահումանիստականը և ամենաառաջադեմը ներկայանացնելու մեղադրանքները, եթե նկատի ունենանք, որ խափանման միջոց կալանավորման պրակտիկան փոփոխելուն ուղղված նախաձեռնությունը ՀՀ դատախազությունը ցուցաբերել է սկսած դեռևս 2017թ.-ից՝ կատարված խորքային ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա. և դրան գործառնական նշանակություն է տվել ՀՀ դատախազության կոլեգիայի 04.08.2017թ. որոշման ընդունմամբ:

3. Կաշառքի գործերի վերաբերյալ.
 
Տիկին Հովհաննիսյանը հակասություններ է բստրել նաև կաշառքի հետ կապված գործերի առնչությամբ ՀՀ դատախազության հաղորդման և կառավարության տարեկան զեկույցի միջև՝ նշելով, թե դատախազության առավելագույն հաշվարկներով այդ գործերի թիվը 60 է, իսկ ըստ կառավարության տարեկան զեկույցի` 324:
 
Այստեղ, ինչպես նաև իր հետագա բոլոր թվային համադրությունների մեջ տիկին Հովհաննիսյանը շատ անհաջող ձևով գործադրել է ամենահաճախ կիրառվող և շաբլոնային մանիպուլյացիոն հնարքներից մեկը. համադրել անհամադրելին և հանրությանը հրամցնել իր համար ցանկալի պատկեր:
 
Բանն այն է, որ իր վկայակոչած՝ ՀՀ կառավարության գործունեության 2019թ. զեկուցում զետեղված կաշառքին վերաբերող թիվը՝ 324, վերաբերում է արձանագրված հանցագործության ԴԵՊՔԵՐԻՆ: Մինչդեռ դատախազության բոլոր հաղորդումներում, դրա վերաբերյալ վիճակագրական տվյալները վերաբերում են հանցագործության դեպքերով նյութերի նախապատրաստմանը, քրեական գործերի հարուցմանը, վարույթում քննվող գործերին և դրանցով հետագա դատավարական փուլերին: Տարօրինակ է, որ տիկին Հովհաննիսյանը չգիտի հանցագործության դեպքերի և քրեական վարույթների տարբերությունը:
 
Ընդ որում՝ անհասկանալի է՝ նա որտեղի՞ց է վերցրել կաշառքի 60 գործի վերաբերյալ թիվը, քանի որ տարեկան հաղորդման մեջ, օրինակ, 101-րդ էջի 3-րդ պարբերությունում, որը վերաբերում միայն կաշառք ստանալուն, հստակ նշված է. «Կաշառք ստանալու (ՀՀ քր. օր 311-րդ հոդված) վերաբերյալ վարույթում քննվել է 63-ով կամ 32.6%-ով ավել քրեական գործ (2018թ.-193 գործ, 2019թ.-256 գործ), 17-ով կամ 85%-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան քան 2018թ.-ին (2018թ.-20 գործ, 2019թ.-37 գործ) և դատի է տրվել 9-ով կամ 20.9%-ով ավել անձ (2018թ.-43 անձ, 2019թ.-52 անձ)»:
 
4. Պետությանը պատճառված վնասների մասին
 
Այս հատվածում, տիկին Հովհաննիսյանը, իսկական «շիլաշփոթ» է սարքել և այնքան խճճվել, որ ընդհանրապես կորցրել է տրամաբանության թելը:
 
Մասնավորապես, նա նշում է, որ հաղորդումը բանավոր ներկայացնելիս գլխավոր դատախազը նշել է, թե պետությանը հանցագործություններով պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամ և որ դա ներկայացվել է իբրև նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցող թիվ։ Այնինչ, ըստ տիկին Հովհաննիսյանի, 2018թ. հաղորդման մեջ նշված է, որ միայն կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում վերականգնվել է շուրջ 4 մլրդ դրամ։
 
Նախ՝ 1.2 մլրդ դրամի վերականգնման մասին ՀՀ գլխավոր դատախազը նշել է բացառապես պետական շահերի պաշտպանության գործառույթի կատարման համատեքստում, ընդ որում բացառապես դատախազական ներգործության միջոցների (նախազգուշացումներ, ուսումնասիրություններ) կիրառմամբ ընդհանուր վերականգնված վնասի առնչությմաբ: Հատուկ ընդգծեմ, որ դրանում առհասարակ ներառված չէ քրեական գործերով վնասի վերականգնման ցուցանիշը:
 
Բայց, տիկին Հովհաննիսյանը միայն իրեն հասկանալի տրամաբանությամբ վերոնշյալ, կրկնում եմ՝ բացառապես պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2019թ. վնասների վերականգնման ցուցանիշը համադրել է ոչ ավել ոչ պակաս...2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննված և ավարտված քրեական գործերով վերականգնված վնասի չափի հետ:
 
Մեկ այլ մասում էլ պնդում է անում, թե մի կողմից, իբր, դատախազությունը նշում է քրեական գործերով 12.4մլրդ դրամի վերականգնման մասին, մյուս կողմից խոսում բավարարված հայցերի, հարուցված գործերի, նախազգուշացումների արդյունքում շուրջ 1.4 մլրդ դրամի վերականգնման մասին: Այն բանում, որ սա կոռուպցիոն քրեական գործերով վնասի վերականգնման և պետական շահերի պաշտպանության գործիքակազմի՝ միմյանց հետ օրգանական կապ չունեցող տվյալների համադրության վիճակագրական «աճպարարության» հերթական դրսևորումն է, կարելի է համոզվել՝ ընդամենը ծանոթանալով թե ինչի մասին է խոսվում ՀՀ դատախազության գործունեության 2019թ. հաղորդման՝ Ա. Հովհաննիսյանի կողմից վկայակոչված 103-րդ էջում և ինչի մասին՝ 152-րդ էջում:
 
Ափսոս, որ նախկին արդարադատության նախարարը քրեական վարույթների և դատախազության գործառույթներից միայն մեկի՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի գործիքակազմի արդունքների տարբերությունը չի պատկերացնում:
Չբավարարվելով այսքանով՝ Արփինե Հովհաննիսյանը վկայակոչել է 2019թ. ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ մի լրատվամիջոցի կողմից ԱԱԾ-ից ստացած տվյալների և ՀՀ դատախազության հաղորդման մեջ նշված տվյալների նույնպիսի մի «աջապսանդալի» հիման վրա իր արած գրառումը, որին անգամ հարկ չէինք համարել անդրադառնալ՝ դրա աբսուրդայնության պատճառով:
 
Որովհետև գրառման հեղինակը փորձել էր համադրել և համեմատել ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում 2018 թվականի մայիսից մինչև 2020թ. մարտ ՔՆՆՎՈՂ (ըստ գրառման մեջ նշվող ձևակերպման) քրեական գործերով պատճառված վնասի չափը և ՀՀ դատախազության կողմից ներկայացված 2018 և 2019թթ. տվյալները, որոնք վերաբերում են բացառապես կոռուպցիոն բնույթի՝ ՄԻԱՅՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐՈՎ ու ԱՎԱՐՏՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ պետությանը պատճառված վնասի չափին և վերականգնմանը (էջ 102): Այսիքն այս դեպքում ևս գործ ունենք ակնհայտորեն անհամադրելի տվյալների զուգահեռման հետ:
Վերոնշյալը, թերևս, ավելորդ մեկնաբանության տեղիք չի թողնում, թե իրականում ում երևակայության արգասինքն են ներկայացվող թվերը:
 
Նման տխուր պատկեր, իհարկե, չէր լինի, եթե գրառման հեղինակին առաջնորդեր ոչ թե մանիպուլյատիվ մեթոդներով դատախազության նկատմամբ անվստահության հերթական դոզան հանրութանը ներակելու, այլ իրավիճակը և ներկայացված տվյալները խորությամբ ըմբռնելու և անհրաժեշտության դեպքում հնարավոր սխալներն ու թերացումներն (որից ապահովագրված չի ոչ ոք) ուղղելու սրտացավ քաղաքացիական մոտեցումը: Ցավոք, սակայն, ունենք այն, ինչ ունենք»,- գրել է Աբրահամյանը:

 

Դիտումների քանակ462
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ստի ոտքը կարճ է. Գոռ Աբրահամյան 14:1202 Հնս, 2020 Ստի ոտքը կարճ է. Գոռ Աբրահամյան Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015