Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Սուրենավանի միջնակարգ դպրոցին տնօրենին հայտարարել է խիստ նկատողություն, իսկ ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Գարիկ Սարգսյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։
Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։