Ոչ թե կադրեր չենք կարողանում գտնել, այլ որակյալ կադրեր չենք կարողանում գտնել: Այդ մասին ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:
Նա վստահեցրեց, որ դիմողները շատ են, բայց նրանց մեծ մասը տարրական գիտելիքներ չունի, մինչդեռ ոստիկանությունը նախապատվությունը տալիս է ոչ թե քանակին, այլ որակին:
«Հիմա պահանջները խիստ են, ոստիկանի աշխատաժամանակը շատ է, և շատերը չեն ցանկանում իրենց ողջ կյանքն անցկացնել այդ ռեժիմով»,- ասաց Ա.Սարգսյանը:
Ոստիկանապետը տեղեկացրեց, որ 2018-ին աշխատանքից ազատվել է 968, 2019-ին՝ 205 ծառայող, ինչն, ըստ նրա, դրական ցուցանիշ է: