ՌԴ ռազմատիեզերական ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չուկոտկայի օդանավակայանի շրջանում: Ավիավթարի հետևանքով ամբողջ անձնակազմը մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ գրում է РИА Новости-ն:
Օդային աղետը տեղի է ունեցել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Նախնական վարկածի համաձայն՝ ավիավթարի պատճառ կարող էր դառնալ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուղղաթիռում եղել է անձնակազմի 4 անդամ: Ուղղաթիռի սև արկղերը գտնվել են: