Մեկ տարում արվել է ամեն ինչ, որ Արցախում անպատժելիության մթնոլորտ չլինի: Այդ մասին հայտարարեց ԱՀ արդեն նախկին ոստիկանապետ Լևոն Մնացականյանը:
Նա նշեց, որ ոստիկանության համակարգը ոչնչով սահմանափակված չի եղել և արել է ամեն ինչ իր առջև դրված խնդիրները կատարելու համար: Լ.Մնացականյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին՝ ընդգծելով, որ ոստիկանության համակարգն իր համար նոր միջավայր է եղել, որտեղ ձեռք է բերել նոր ընկերներ: Նա շնորհավորեց նոր ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանին պատասխանատու աշխատանքի ընթացքում:
Նորանշանակ ոստիկանապետը շնորհակալություն հայտնեց ԱՀ նախագահին բարձր վստահության համար՝ խոստանալով ամեն ինչ անել օրինականության պահպանման համար: Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց Լևոն Մնացականյանին իր ներդրած ավանդի համար և իր առաջին հրամանով՝ Լ.Մնացականյանը պարգևատրվեց «Օրենքի պատվար» մեդալով: