ԵՄ բնապահպանական նոր ռազմավարության շրջանակում եվրոպական կառույցի 27 անդամ երկրների շուրջը 3 մլրդ ծառ կտնկվի մինչև 2030 թվականը՝ գրում է Euronews-ը:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հավակնոտ ռազմավարությունը Եվրոպական Կանաչ գործարքի մաս է կազմում:
Մեծ ծառատունկին զուգահեռ իրականացվում է նաև կենսաբազմազանության պահպանման հզոր գործընթաց: ԵՄ ղեկավարները նշում են, որ բնությունը չափազանց կարևոր է մարդկության ֆիզիկական ու մտավոր բարեկեցության համար, որը, ֆիլտրելով օդն ու ջուրը, կարգավորում է կլիման, փոշոտում՝ բերքը: