Ամֆան հզոր փոթորիկը հասել է Հնդկաստանի ու Բանգլադեշի ծովափեր՝ առաջացնելով բազմաթիվ ավերածություններ: Հեղեղվել են փողոցներ, տապալվել են ծառեր, վնասվել են ավտոմեքենաներ՝ գրում է BBC-ն: Առատ տեղումների և ուժգին քամիների հետևանքով մահացել է 84 մարդ, կան տուժածներ:
Տարերային աղետից առավելապես տուժել են Հնդկաստանի արևելյան բնակավայրերը: Ավելի քան 14 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի ու հեռահաղորդակցության: Տեղական իշխանությունները հայտնել են, որ բնական աղետն ավելի ավերիչ ու սարսափելի է, քան COVID-19-ը:
Ամֆան ցիկլոնն ամենահզոր փոթորիկն է 1999-ից ի վեր: