Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլիս խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն՝
Արցախի հանրային
Հայաստանի հանրային
«Արմենիա»
«Շանթ»
«Երկիր մեդիա»
«Կենտրոն»
«ԱՐ»
հեռուստաընկերությունները:
Ապահովվելու է նաև լուսանկարների առցանց տրամադրումը:
Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»: