Ուզբեկստանի իշխանությունները Ֆրանսիայից հետ են վերադարձրել երկրի առաջին նախագահի ավագ դստեր՝ Գուլնարա Քարիմովայի 10 միլիոն դոլար արժողությամբ ակտիվները: Այս մասին հայտնում են Ուզբեկստանի արդարադատության նախարարության մամուլի քարտուղարությունից՝ գրում է РИА Новости-ն:
«Ուզբեկստանի արդարադատության նախարարության ու գլխավոր դատախազության և Գուլնարա Քարիմովայի՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված սեփականության՝ երկիր վերադարձնելու հարցերով զբաղվող իրավասու մարմինների հետ համատեղ ջանքերի շնորհիվ այս տարվա մայիսի 14-ին Ֆրանսիայից Ուզբեկստան են վերադարձվել 10 միլիոն դոլար արժողությամբ ակտիվները»:
Վերադարձված ակտիվները փոխանցվել են երկրի պետական բյուջե: