Լիբիայի բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հավատարիմ զինված ուժերը հրթիռակոծել են երկրի մայրաքաղաք Տրիպոլիի միակ գործող օդանավակայանը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Աղբյուրը նշում է, որ օդանավակայանի ուղղությամբ տասնյակ հրթիռների արձակումից հետո դեռևս տեղեկություններ չկան զոհերի կամ վիրավորների մասին: Հայտնի է միայն, որ թիրախավորվել են օդանավերի վառելքի ցիստեռները:
Հիշեցնենք, որ մայրաքաղաք Տրիպոլիում է տեղակայված միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը: Իսկ Հաֆթարի բանակը դեռևս անցյալ տարվա ապրիլ ամսից ցանկանում է գրավել մայրաքաղաքը: