ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հիշել 1945-ի դասերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Գուտերեշն ընդգծել է, որ հանրությունը չպետք է մոռանա «նացիստների իրականացրած Հոլոքոստի և ծանր ու սարսափելի հանցագործությունների մասին»: Միջազգային կառույցի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր խնդիրն է ապագա սերունդներին զերծ պահել պատերազմական աղետներից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհը մինչև այսօր տառապում է հակամարտությունների հետևանքներից: Նա նշել է, որ այսօրվա ճգնաժամային իրավիճակում նկատվում են ատելության տարածման փորձեր, հետևաբար՝ պետք է հիշել 1945-ի դասերն ու միավորել ջանքերն ապագան կառուցելու համար: