Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումների հիմքով ուսումնասիրություն է սկսել: Դրա արդյունքում կորոշվի կան հիմքեր քրեադատավարական կարգով վարույթ հարուցելու, թե ոչ,-1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, երեկ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճին հաջորդել էր ծեծկռտուք: