Նիդեռլանդների մասնավոր տներից մեկում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12.5 միլիոն եվրո առձեռն գումար: Հայտնաբերված թղթադրամների ընդհանուր քաշը կազմել է 255 կգ՝ գրում է Korrespondent-ը:
Հայտնի է դարձել, որ գաղտնարանում եղել են 20-ից մինչև 500 եվրոյի թղթադրամներ: Բացի գումարից, տանը հայտնաբերվել է նաև հրազեն:
Մասնավոր տնից բերման է ենթարկվել 35-ամյա մի տղամարդ, որին կասկածում են փողերի լվացման մեջ: