Իրաքի խորհրդարանը նոր վարչապետ է ընտրել: Երկրի կառավարությունը կղեկավարի ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Իրաքի հետախուզության ծառայության նախկին ղեկավար Մուստաֆա ալ Կադհիմին՝ տեղեկացնում է The New York Times-ը:
Իր պրագմատիզմով հայտնի 53-ամյա նորընտիր վարչապետն ընդունելի է նաև Իրանի համար: Մուստաֆա ալ Կադհիմին Իրաքի առաջին իրական վարչապետն է նոյեմբերին Իրաքի կառավարության նախկին ղեկավարի պաշտոնանկությունից հետո, որը տեղի էր ունեցել հակակառավարական ցույցերի հետևանքով:
Իրաքի նորընտիր վարչապետը հայտնել է երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր նոր մոտեցումների մասին: Ի տարբերություն ներքին ընդվզումները ճնշելու երկրի նախկին իշխանությունների գործելաոճի՝ նոր վարչապետը խոստացել է հանդիպել ցուցարարների հետ ու նրանց հետ քննարկել խնդիրները: