ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Սիրելի՛ աշխատակիցներ
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ծառայության կազմավորման 22-րդ ամյակի կապակցությամբ և մաղթում բարձր պատասխանատվություն՝ պետության համար այդչափ կարևոր առաքելությունն իրականացնելիս: Արմատական բարեփոխումների փուլում գտնվող Ծառայության ղեկավար անձնակազմի առջև դրված է շատ կարևոր խնդիր՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման և օրենսդրական նոր լուծումների միջոցով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը: Համաձայն եմ՝ հեշտ խնդիրներից չէ, բայց տքնաջան աշխատանքի և մեծ նվիրումի շնորհիվ, վստահ եմ, որ համատեղ ուժերով կհասնենք մեր նպատակին: Համակարգի արդյունավետության բարձրացմամբ հետևողականորեն ձգտելու ենք նաև սոցիալական երաշխիքների և պատշաճ վարձատրության պայմանների ապահովմանը: Շնորհակալ եմ հսկայածավալ աշխատանքն անտրտունջ իրականացնող հարկադիր կատարողներին և Ծառայության մյուս աշխատակիցներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում հաջողություն և առողջություն»,- ասված է նրա ուղերձում: