Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Կրեմլի մոտ ծաղիկներ կխոնարհի Անհայտ զինվորի գերեզմանին և հենց այնտեղից էլ ուղերձով կդիմի երկրի բնակչությանը: Այս մասին նախապես տեղեկացրել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է Vesti.ru կայքը:
Այսպիսով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդհատի աշխատանքի հեռավար ռեժիմն ու դուրս կգա ինքնամեկուսացումից: Այժմ Կրեմլի ղեկավարն ապրում և աշխատում է իր մերձմոսկովյան կեցավայրում: