Ֆեյսբուքի էջում ԿԳՄՍ նախարարը գրել է․
Երկու օր առաջ մասնակցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշակույթի պատասխանատուների ժողովին` տեսակապով: Ապրիլի 24-ի գեղարվեստական ծրագիրը դեռ չէինք իրականացրել, որպես կորոնավիրուսի սահմանափակումների ժամանակ մշակութային միջոցառման կազմակերպման օրինակ: Սակայն հաջորդ խորհրդակցություններին անպայման այս օրինակը հպարտորեն կներկայացնեմ: