Ապրիլի 26-30-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: Իսկ ապրիլի 26-ի գիշերը, հատկապես լեռնային շրջաններում, տեղումները կլինեն ձյան տեսքով:
Քամին հյուսիս-արևմտյան է ՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել մինչև 20մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ը, ցերեկային ժամերին, կբարձրանա 7-9 աստիճանով: