Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1617-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակի 25 նոր դեպք: Այս մասին տվյալներ են հաղորդում երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Մինչև այսօր Ադրբեջանում կորոնավիրուսի վարակից մահացել է 21 մարդ, ապաքինվել և հիվանդանոցից դուրս է գրվել 1080 հիվանդ: Բուժումը շարունակում է 516 մարդ, որոնցից 15-ի վիճակը ծանր է: