Ռուսական մեծածախ շուկայում բենզինի գինն ինքնարժեքից ցածր է: Այս մասին տեղեկացնում է Газетa.ru կայքը: Այս կապակցությամբ, ռուսական ընկերությունները սկսել են բենզինը վաճառել վնասով: Դա պայմանավորված է նրանով, որ «ճգնաժամի» պայմաններում նավթ արտադրողները ստիպված են վճարել ակցիզային հարկերը:
Ոլորտի փորձագետները նշում են, որ ընդհանուր առմամբ բոլոր վճարները մեկ տոննայի համար կազմում են 38.07 հազար ռուբլի:
Այս ամենից ելնելով՝ ամբողջ վնասը АИ-92 տեսակի բենզինի համար կազմում է մոտ 2.3 հազար ռուբլի: