Ազգային ժողովում ընթանում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը։
Պատգամավորները ԿԲ նախագահ են ընտրում փակ գաղտնի քվեարկությամբ։
Քվեարկությունը մեկնարկել է 10:30-ին և կտևի մինչև 12:30-ը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը պատգամավորներին հորդորել էր քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով։
Նշենք, որ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։