Ուրախությամբ հայտարարում ենք «Իմ քայլը» հիմնադրամի՝ 2020-2021 ուսումնական տարվա համար կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Ֆեյսբուքի էջում այս մասին գրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
«Սահմանված չափորոշիչները բավարարող դիմորդները կարող են իրենց հայտերը ներկայացնել առցանց։ Առաջնայնություն է տրվելու Հայաստանի զարգացման համար հեռանկարային համարվող մագիստրոսական կրթությանը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թ. հուլիսի 10»,- գրել է Ա․Հակոբյանը։