Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրն ու թոռը շահել են դատը, ըստ որի Մեծ Բրիտանիայի ազգային քրեական գործակալությունը նրանց դեմ ներկայացրել էր անհիմն հարստացման մեղադրանք: Այս մասին գրում է Financial Times պարբերականը:
Միացյալ Թագավորության Գերագույն դատարանի որոշմամբ՝ Նուսուլթան Նազարբաևի դուստրն ու թոռն անմեղ են ճանաչվել: Հետևաբար Մեծ Բրիտանիան Նազարբարևների ընտանիքին կվերադարձնի 100 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը:
Մեծ Բրիտանիայի դատարանից տեղեկացրել են, որ Նազարբաևները բավականաչափ հարուստ են, որպեսզի վճարեն սեփականության համար:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ազգային քրեական գործակալությունը պատրաստվում է բողոքարկել վճիռը: