Սակարկումների տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային շուկայում նավթի գներն աճում են OPEC-ի նիստի նախաշեմին: Օրակարգում սև ոսկու արդյունահանման ծավալների հավանական կրճատման թեման է՝ գրում է РИА Новости-ն:
Brent տեսակի նավթի գինն աճել է 0.7 տոկոսով՝ մեկ բարելը մինչև 33.07 դոլար, WTI տեսակի նավթի գինն աճել է 2.95 տոկոսով՝ մեկ բարելի գինը հասնելով մինչև 25.83 դոլար:
Հիշեցնենք, որ այսօր OPEC-ի անդամ երկրները մտադիր են քննարկել նավթի արդյունահանման ծավալների նվազեցման հարցը՝ մարտի սկզբին նախորդ համաձայնագրի տապալումից հետո նավթի շուկայում իրավիճակը կայունացնելու համար: