Վրաստանում կորոնավիրուսից վարակվածների թիվը, ապրիլի 8-ի տվյալներով, ավելացել է 13-ով՝ հասնելով 208-ի: 46 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից, երեքը մահացել են՝ կորոնավիրուսին զուգահեռ ունենալով բազմաթիվ խրոնիկական կամ այլ հիվանդություններ, գրում է aliq.ge-ն: Կարանտինային ռեժիմում այս պահին կա 4674 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 383 պացիենտ:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն էլ հայտնել է, որ Մառնեուլում և Բոլնիսում ջերմաչափվել է մոտ 140 000 մարդ, նրանցից 80-ի մոտ նկատվել է տաքություն, 30-ին տեղափոխել են Մառնեուլի կարանտինային գոտի: