Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Կառավարության արտահերթ նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարեց մեկամսյա արտակարգ դրության մասին: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Այն կգործի այսօրվանից մինչև մայիսի 6-ը և կներառի կորոնավիրուսի վարակի ամենաթեժ յոթ պրեֆեկտուրաները, այդ թվում՝ Տոկիոն:
Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում երկրում հիմնական տնտեսական ակտիվությունը չի նվազի: Հանրային տրանսպորտը կշարունակի աշխատել, ինչպես նաև բաց կլինեն սուպերմարկետները: Ճապոնիայի իշխանությունները երկրի բնակիչներին հորդորում են մնալ տանը և անհարկի ճանապարհորդություններ չձեռնարկել: