Թուրքիայում անհայտ անձինք վնասել են Հաթայ նահանգի դպրոցներից բակում տեղադրված Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին, հայտնում է Ermenihaber-ը։ Նա համարվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը։ Պատվանդանի վրա, որտեղ տեղադրված էր կիսանդրին, եղել է գրություն. «Աշխարհի լավագույն ուղեցույցը գիտությունն է»։
Դեպքը հանրության ուշադրությանն է արժանացել տեսանյութի միջոցով, որում երևում է Աթաթուրքի գլխատված կիսանդրին և մի կողմ նետված գլուխը: Դեպքի առթիվ սկսվել է քննություն։