Այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավարևելյան քաղաքներից մեկում՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը: Պարբերականի հաղորդմամբ՝ դանակահարության հետևանքով մահացել է երկու մարդ, ևս չորսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հացաբուլկեղենի խանութի մոտ, որի առջև մարդիկ հերթ են կանգնել առևտուր անելու համար:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: