Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ ապրիլի 3-ին շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար:
«Մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյանքին վտանգ չի սպառնում»։