Ռուսաստանն այսօրվանից դադարեցնում է արտասահմանից իրականացվող թռիչքները: Որոշումը կայացրել է դաշնային օպերատիվ շտաբը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ արտասահմանյան երկրներից Ռուսաստանի և ԱՊՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ տարածք ժամանակավորապես դադարեցվել է: Նյու Յորքից և Մալդիվներից չվերթներն արդեն հանվել են:
Օպերատիվ շտաբի հայտարարության համաձայն՝ թռիչքները դադարեցնելու մասին որոշումը կայացվել է կորոնավիրուսի նոր ալիքը կանխելու համար: Միևնույն ժամանակ ՌԴ քաղաքացիների համար կստեղծվի հնարավորություն հայրենիք վերադառնալու համար: Տուն վերադառնալ ցանկացողները պետք է էլեկտրոնային հայտ լրացնեն, հարթակը կսկսի գործել այսօրվանից: Հավաքագրված հայտերի հիման վրա կկազմվի դեպի Ռուսաստան հատուկ թռիչքների ժամանակացույց: