Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հրամայել է հետաձգել ազգային խոշոր նախագիծը՝ նոր մայրաքաղաքի բացման արարողությունը:
Եգիպտոսի ղեկավարը հանդիպում է ունեցել երկրի վարչապետի և քաղաքաշինության նախարարի հետ:
«Նախագահը հանձնարարել է հետաձգել ազգային նախագծերին վերաբերող գործողությունները, որոնք նախատեսվում էր իրականացնել 2020-ից մինչև հաջորդ 2021 թվականը ներառյալ: Դադարեցվել է նոր վարչական մայրաքաղաք տեղափոխվելու և Մեծ Եգիպտոսի թանգարանի բացման գործընթացը», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նոր նախագիծը մշակվել է Մեծ Կահիրեն բեռնաթափելու համար: Նախատեսված էր, ամռան սկզբից, Կահիրեից 45 կմ դեպի արևելք՝ նոր մայրաքաղաք տեղափոխել Եգիպտոսի մի քանի նախարարություն և գերատեսչություններ: