Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին արտակարգ դրության պայմաններում նաև երկշաբաթյա պարետային ժամ է հայտարարել, ըստ որի՝ երեկոյան ժ. 19:00-ից մինչև առավոտյան ժ. 0:5-ը եգիպտացիներին կարգելվի առհասարակ փողոց դուրս գալ:
«Մեր նպատակն է պաշտպանել մեր ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին: Ձեռնարկել ենք մի շարք խստագույն միջոցներ, որոնք նույնպես կներդրվեն, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Եգիպտոսը, որն ունի ավելի քան 100 միլիոն բնակչություն, Մերձավոր Արևելքի ամենախիտ բնակեցված և ոչ հարուստ երկրներից մեկն է:
Ըստ պաշտոնական թվերի՝ Եգիպտոսում գրանցվել է վարակի 366 դեպք, որից 15-ը՝ մահացու ելքով: Այս պահին կարանտինի մեջ է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: Օրերս նա հանդիպել էր գեներալ Շաֆի Աբդել Խալիմ Դավուդի հետ, որի մոտ, եգիպտական ԶԼՄ-ների փոխանցմամբ, կորոնավիրուս է արձանագրվել: