Եգիպտոսի բանտերից մեկում կախաղան է հանվել բանակի հատուկ նշանակության զորքերի նախկին զինծառայող Հիշամ Աշմաուին, որը համարվում էր երկրի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իր ծայրահեղական հայացքների համար ծառայությունից հեռացված Աշմաուին անդամակցել էր «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» իսլամիստական խմբավորմանը, իսկ հետագայում միացել էր «Իսլամական պետությանը», ստանալով Աս-Սաիկ անունը:
Նախկին զինծառայողը բռնվել և դատապարտվել էր մի քանի ահաբեկչական հարձակումներ գլխավորելու համար՝ ներառյալ 2014-ին Լիբիայի սահմանի մոտ կազմակերպված գրոհը, որի հետևանքով զոհվել էին 22 զինծառայողներ և ոստիկաններ: