Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել 37 մարդ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը: Կահիրեի քրեական դատարանը հայտարարել է, որ դատապարտվածների դեմ մեղադրանք է առաջադրվել զինված խմբավորումների հետ առնչություն ունենալու և Եգիպտոսի Սինայի թերակղզում ահաբեկչական ակտիվ գործունեություն ծավալու համար:
37 դատապարտվածներն ավելի քան 50 զինված հարձակումներ են իրականացրել, որոնց ժամանակ զոհվել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեղադրանքերի մեջ ներառվել է նաև 2013-ին Եգիպտոսի ներքին գործերի նախարարի դեմ իրականացված մահափորձը: