BBC-ի փոխանցմամբ՝ կիբեռանվտանգությամբ զբաղվող իսրայելական NSO ընկերությունն ուզում է նոր ծրագիր սկսել, որը թույլ կտա վիրուսը կանխելու համար օգտագործել մարդկանց բջջային հեռախոսների տվյալները:
Ընկերությունը բանակցություններ է սկսել՝ ծրագիրը կյանքի կոչելու համար: Կփորձեն իրենց գործիքներն օգտագործել կորոնավիրուսի տարածումը հասկանալու համար:
«Կառավարություններին պետք է հնարավորություն ընձեռել իրավիճակը հասկանալու և ճիշտ որոշումներ կայացնելու համար: Սա իսկապես հզոր ծրագրային ապահովում է»,- հայտարարել է ընկերությունը՝ հավաստիացնելով, որ իրենց աշխատակիցները որևէ տվյալ չեն ունենա: Սա արվում է արդեն Covid-19-ով վարակվածների տեղաշարժը հասկանալու և քարտեզագրելու համար: