Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում նոր սահմանափակումներ է մտցրել:
ТАСС գործակալությունը գրում է, որ նախագահը տղամարդկանց և կանաց տեղաշարժի առանձին օրեր է սահմանել: Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին փողոց կարող են դուրս գալ տղամարդիկ, իսկ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ՝ միայն կանայք, կիրակի բոլորը տանը կմնան: Արգելքն աշխատող քաղաքացիների համար չէ: