Պերուի մայրաքաղաքում վառելանյութի բաքով բեռնատարի վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել, ինչը ութ մարդու մահվան պատճառ է դարձել, ավելի քան 40 մարդ վիրավորվել է, ոմանք մարմնի 80-90%-ի այրվածքներ են ստացել:
Բեռնատարը բախվել է Լիմայի ծայրամասում գտնվող մեքենայի վերանորոգման արհեստանոցի շենքին: Բախումից բաքը պայթել է, իսկ բռնկված կրակը տարածվել է մոտակա բնակելի շենքերի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ մոտ 20 տուն է վնասվել: