Իսպանիան երկրորդ տեղում է հայտնվել կորոնավիրուսով վարակվածների քանակով՝ շրջանցելով Իտալիային: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը:
Ընդհանուր առմամբ, Իսպանիայում գրանցվել է վարակի 117 710 դեպք: Հայտնի է, որ վիրուսից մահացել է 10 935 մարդ (932-ը՝ մեկ օրում), վերականգնվել է 30 513 հիվանդ: Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 245 574 դեպք: Այստեղ վարակից մահացել է 6 հազար մարդ:
Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 115242 վարակի դեպք, բայց մահվան դեպքերով այս երկիրը դարձյալ առաջին տեղում է՝ մոտ 14 հազար:
worldometers.info կայքի տվյալներով՝ աշխարհում այսօրվա՝ Երևանի ժամանակով ժամը 18-ի տվյաներով գրանցվել է կորոնավիրուսի վարակի մոտ 1 մլն 40 հազար դեպք, մահացել է 55 հազար 180 մարդ, ապաքինվել ՝ 222 հազար 240-ը: