Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկրի խորհրդարանում ելույթ է ունեցել գրեթե դատարկ դահլիճում: Կորոնավիրուսի համավարակի պատճառով իսպանացի պատգամավորների մեծ մասը մնացել է տանը: Այն խորհրդարանականները, որոնք գնացել են աշխատանքի և մասնակցում են օրենսդիր մարմնի նիստին, դահլիճում բավականին մեծ հեռավորության վրա են նստել գործընկերներից: Թեմային է անդրադարձել Euronews-ը:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մասնավորապես հայտարարել է. «Վատագույնը դեռևս գալու է այն ժամանակ, երբ մեր առողջապահական համակարգը լուրջ հարված ստանա վարակվածների ամենաբարձր ցուցանիշի պատճառով, երբ ավելանան սահմանափակումների օրերը, երբ վարակի ճգնաժամի հետևանքներն արդեն նկատելի լինեն տնտեսության վրա»:
Իսպանիայի վարչապետը ժողովրդին միասնության կոչ է արել: